Հարգանքի տուրք՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի

Այսօր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցն է. երեք տարի առաջ այս օրը Ստեփանակերտում լսվեցին պայթյունների առաջին ձայները: Մարտական լայնածավալ գործողություններ ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում:

    

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, դպրոցի Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյունում իրականացվեց մոմավառություն և ծաղկեդրում՝ ի հիշատակ բոլոր զոհերի։ Ներկաների լռությունն ու խոնարհված թարմ ծաղիկները խորը ցավի այն արտահայտումն են, որը շուրջ մեկ տարի է ուղեկցում է դպրոցի ղեկավար կազմին, աշխատակիցներին ու աշակերտներին:

Հավերժ հիշատակ և խոնարհում մեր հերոսներին. նրանց հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, իսկ խիզախությունն ու սխրանքը ուղենիշ կլինի գալիք սերունդների համար:

    

    

    

    

    
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.09.2023)
Դիտումներ: 452 | Վարկանիշ: 3.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar