ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կողմից ներկայացված ևս 2 խմբակների ծրագրեր

ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կողմից ներկայացված 2 խմբակների ծրագրերը։ Դպրոցի ուսուցիչների կողմից մշակվել և նախարարություն են ներկայացվել «Step by Step» և «Améliorons notre français» խմբակների ծրագրերը, որոնք «Անգլերեն» և «Ֆրանսերեն» առարկաներից են։

Վերոնշյալ խմբակների ծրագրերը և նախորդ ուսումնական տարվա ընթացքում երաշխավորված խմբակների ծրագրերը կկիրառվեն 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում։

Նշենք նաև, որ նախարարության կողմից խմբակների երաշխավորված ծրագրերը այլ հաստատությունները կարող են օգտագործել առանց լրացուցիչ հաստատման:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կողմից ներկայացված 19 խմբակների ծրագրերը և դրանց հետ կապված հրամանները կարող եք գտնել դպրոցի կայքի «Խմբակների երաշխավորված ծրագրեր» բաժնում։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.09.2023)
Դիտումներ: 298 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar