Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներն աջակցում են Արցախից տեղահանված անձանց համար տաք սննդի պատրաստման աշխատանքներին
Գորիսի «Արփի» ռեստորանում Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU) և «World Central Kitchen» միջազգային կազմակերպությունը Արցախից բռնի տեղահանվածների համար տաք սնունդ են պատրաստում և մատակարարում տեղահանվածների ընդունման կետեր։ Իրականացվող աշխատանքներին մասնակցում են նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները։ Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչների կողմից համապատասխան պատրաստվածություն անցնելուց հետո աշակերտներն աջակցում են Արցախից տեղահանված անձանց համար տաք սննդի պատրաստման աշխատանքներին։
| |
| |
Դիտումներ: 302 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |