Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներ Աշոտ Աթաբեկյանն ու Արտյոմ Հովսեփյանն ըմբշամարտի հուշամրցաշարում արժանացել են բրոնզե մեդալի
Հոկտեմբերի 1-3-ը Երևանի «Միկա» մարզադահլիճում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար՝ նվիրված Սուրբ Տրդատին և հայրենիքի համար նահատակված զինվորներին, որին մասնակցում էին ՀՀ մարզերից, Երևան քաղաքից և արտերկրից (Ռուսաստան, Վրաստան, Իրան) ժամանած ըմբիշներ։ Մրցաշարին մասնակցեցին նաև Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի պատանի ըմբիշներ, Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի աշակերտ Աշոտ Աթաբեկյանն ու 5-րդ «Բ» դասարանի աշակերտ Արտյոմ Հովսեփյանը։ Պատանի ըմբիշներից Արտյոմ Հովսեփյանն ու Աշոտ Աթաբեկյանն իրենց քաշային կարգերում, լարված և համառ պայքարում, հաղթելով արտերկրից ժամանած ըմբիշներին, զբաղեցրին երրորդ պատվավոր հորիզոնականը և արժանացան բրոնզե մեդալի: | |
| |
Դիտումներ: 263 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |