Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն

Հոկտեմբերի 4-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն:

Որպես Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուներ առաջադրվել էին 8-րդ «Բ» դասարանի աշակետրուհիներ Կատրին Կարապետյանն ու Էլեն Ասրյանը, 9-րդ «Ա» դասարանի աշակերտներ Ստելլա Քոչարյանն ու Վաչե Գրիգորյանը, 9-րդ «Գ» դասարանի աշակերտուհի Քրիստինե Աբրահամյանը։

    

Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուները ներկայացրին խորհրդի գործունեության իրենց ծրագրերը, որոնք ավելի վաղ ներկայացվել էին ընտրական հանձնաժողովին:

Փակ, գաղտնի քվեարկության միջոցով, ձայների պարզ մեծամասնությամբ Աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 9-րդ «Ա» դասարանի աշակերտ Ստելլա Քոչարյանը, ով 2022-2023 ուսումնական տարում նույնպես ընտրվել էր նախագահ, իսկ խորհրդի քարտուղար ընտրվեց 9-րդ «Ա» դասարանի աշակերտ Վաչե Գրիգորյանը:

Ավելի վաղ տեղի էր ունեցել նաև Աշակերտական խորհրդի անդամների ընտրությունը, որի կազմում ընդգրկվել են դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտները:

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (04.10.2023)
Դիտումներ: 450 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar