Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ քննարկում դպրոցի մանկավարժների, ԳՏՄԱԿ-ի մանկավարժների և ծնողների մասնակցությամբ

Հոկտեմբերի 6-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին դպրոցի ու Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժները, ինչպես նաև աշակերտների ծնողները:

Հանդիպման ընթացքում հստակեցվեցին ԿԱՊԿՈւ աշակերտների հետ կապված աշխատանքները, ԱՈւՊ-ների լրացման նոր պահանջները, պարզեցման եղանակներն ու աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ առաջարկվեցին տարբերակներ:

    

ԳՏՄԱԿ-Ի տնօրեն Հերմինե Շալունցը անդրադարձ կատարեց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ կապված աշխատանքներին, շեշտեց ուսուցիչների և ուսուցչի օգնականների դերի կարևորությունը և դասապրոցեսի ընթացքում նրանց պարտականությունների ճիշտ բաշխումը:

Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց ԳՏՄԱԿ-ի տնօրինությանն ու մանկավարժներին՝ համագործակցային և հետևողական աշխատանքի համար:

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.10.2023)
Դիտումներ: 376 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar