| Արցախի Հանրապետության նկատմամբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին մեկնարկած ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի մեր եղբայրներն ու քույրերը ենթարկվեցին բռնի տեղահանման: Էթնիկ զտումների արդյունքում Արցախի հայերը ստիպված եղան լքել իրենց տները: Այդ օրերին Գորիսը դարձել էր արցախահայության հյուրընկալման կենտրոն: Գորիսում ստեղծվել էին կենտրոններ, որտեղ դիմավորում էին արցախցիներին, ապահովում կացարանով, սննդով: 
 Այդ օրերին կոորդինացիոն կենտրոններում իրականացվող աշխատանքներում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակազմն ու աշակերտները, ովքեր օր ու գիշեր իրենց կամավորական աշխատանքով օգնել են Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին մարդասիրական կայաններում, սննդի պատրաստման կենտրոններում, ապահովել են կեցավայրով: Դպրոցն այդ օրերին իր հարկի տակ է հյուրընկալել, ժամանակավոր կացարանով, տաք սննդով է ապահովել բազմաթիվ արցախահայերի: 
 Գորիսի «Արփի» ռեստորանում Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU) և «World Central Kitchen» միջազգային կազմակերպությունը Արցախից բռնի տեղահանվածների համար տաք սնունդ են պատրաստել և մատակարարել տեղահանվածների ընդունման կետեր։ Այս աշխատանքներում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները։ Աշխատանքները կազմակերպվել են դպրոցի տնօրինության կողմից, տնօրեն Դավիթ Կոստանդյանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում դպրոցի կոլեկտիվին և աշակերտներին՝ այն անձնվեր, սրտացավ աշխատանքի համար, որ կատարել են այս օրերի ընթացքում: 
 
 
 
 
 
 
 | |
|  | |
| Դիտումներ: 452 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


 
   
  
 
   
  
 
   
  
 
   
  
 
   
  
 
  
 
   
  
 
  
 
   
  