Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Արտակ Աղաբեկյանն ըմբշամարտի հուշամրցաշարում արժանացել է բրոնզե մեդալի
Հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանի ՄԶՀՀԿ (ՄԻԿԱ) մարզադահլիճում տեղի ունեցավ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 15-րդ մրցաշարը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Իսրայելի, Վրաստանի, Իրանի և Հայաստանի լավագույն պատանի ըմբիշները։ Գերլարված ու համառ պայքարի արդյունքում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Գ» դասարանի աշակերտ, Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սան Արտակ Աղաբեկյանը զբազեցրեց 3-րդ հորիզոնականը՝ նվաճելով բրոնզե մեդալ։ | |
| |
Դիտումներ: 283 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |