Սեպտեմբերի 30-ից Գորիսի պետական համալսարանում մեկնարկել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացը: Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացին մասնակցում են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Տեխնոլոգիա» առարկաների ուսուցիչները, ինչպես նաև դասվարները:
Ուսուցիչների վերապատրաստման դասընթացի նպատակն է նպաստել ուսուցիչների հոգեբանամանկավարժական և մեթոդական կարողունակությունների (գիտելիք, կարողություն, հմտություն, մասնագիտական որակներ) զարգացմանը դասավանդման գործընթացում՝ հիմնվելով նոր չափորոշիչների, ծրագրային մոտեցումների, ժամանակակից դասավանդման և ուսումնառության, տեղեկատվական տեխնոլոգիաների վրա: Վերապատրաստման ծրագրում առկա է հետազոտական աշխատանքի պահանջը՝ որպես պարտադիր բաղադրիչ: Դասընթացն իրականացվում է փորձառու դասընթացավարների կողմից՝ ինտերակտիվ և նախագծային մեթոդների կիրառմամբ՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ: Վերապատրաստողների թվում է նաև դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը:
| |
| |
Դիտումներ: 364 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |