Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչները մասնակցել են կամավոր ատեստավորմանը և գրանցել բարձր արդյունքներ

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն», «Ֆիզկուլտուրա», «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչներ Մարգարիտա Պետրոսյանը, Սոնա Հարությունյանը, Լիլիթ Սարգսյանը, Թագուհի Գրիգորյանը, Աննա Աբգարյանն ու Ալլա Առստամյանը մասնակցել են ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ Նրանք ոչ միայն հաղթահարել են անցողիկ շեմը, այլև գրանցել են բարձր արդյունքներ։

Ատեստավորման արդյունքում հավելավճար կստանան Մարգարիտա Պետրոսյանը, Սոնա Հարությունյանը, Աննա Աբգարյանն ու Ալլա Առստամյանը, իսկ Թագուհի Գրիգորյանն ու Լիլիթ Սարգսյանը կունենան դրույքի համար սահմանված գումարի չափի բարձրացում:

  

  

  

  

  

 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.10.2023)
Դիտումներ: 943 | Վարկանիշ: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar