Հոկտեմբերի 19-ին ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության «Գորիս» կենտրոնի 1-ին կարգի մասնագետ Անի Արշակյանը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-ից 9-րդ դասարանների աշակերտների հետ անց է կացրել ուսուցում՝ «Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները» թեմայով։
Անի Արշակյանն աշակերտներին ներկայացրեց, թե ինչպես վարվել, եթե երկրաշարժի ժամանակ դուք գտնվում եք դրսում, ինչպես վարվել, եթե դուք մնացել եք ավերակների տակ, ինչպես վարվել առաջին ցնցումից հետո։ «Երկրաշարժերը երկրի մակերևույթի տատանումներ առաջացնող ստորգետնյա ցնցումներ են, որոնք հանգեցնում են երկրակեղևի փոփոխությունների և կառույցների վնասման կամ ոչնչացման: Պայմանականորեն երկրաշարժերը գնահատվում են 12-բալանոց սանդղակով: Վտանգավոր են համարվում 5 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժերը: Նման երկրաշարժի հատկանիշներն են. թափվում են ծեփերը, շարժվում են լամպերը, ընկնում է սպասքը: Այն պահից, երբ դուք զգում եք առաջին ցնցումները մինչև տատանումների սկսվելը, դուք ունեք 15-20 վայրկյան: Ամենակարևորն այն է, որ խուճապի չմատնվեք և պաշտպանվեք թափվող բեկորներից, ծանր առարկաներից, ապակուց և այլն»,-իր խոսքում նշեց Անի Արշակյանը։
| |
| |
Դիտումներ: 365 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |