Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանների աշակերտները մասնակցել են Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի կողմից կազմակերպված ՀՀ դպրոցականների սպարտակիադայի սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլին։ Մրցաշարին մասնակցում էին Գորիս համայնքի հանրակրթական դպրոցների 7-ից 9-րդ դասարանների թիմերը։ Մրցաշարն անցկացվեց Վերիշենի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում: Դպրոցի 9-րդ «Ա» դասարանի աշակերտներ Ալեքսանդր Դավթյանը, Ստելլա Քոչարյանը, 9-րդ «Բ» դասարանի աշակերտներ Սուրեն Բակունցը և Լիլի Եղյանը համայնքային փուլում զբաղեցրին առաջին տեղը և իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլին: Մարզային փուլում, համառ պայքարից հետո, 9-րդ «Բ» դասարանի աշակերտ Սուրեն Բակունցը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ թիմային հաշվարկում դպրոցի թիմը զբաղեցրեց 4-րդ տեղը։
| |
| |
Դիտումներ: 339 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |