«Նոր Նախիջևան» հիմնադրամը Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում կրթությունը շարունակող արցախցի աշակերտներին նվիրեց պայուսակներ և գրենական պիտույքներ

«Միասին աջակցենք. Արցախ» ծրագրի շրջանակում «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը Արցախից բռնի տեղահանված և ուսումը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կրթությունը շարունակող արցախցի աշակերտներին նվիրեց պայուսակներ և գրենական պիտույքներ:

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի «Միասին աջակցենք. Արցախ» ծրագրի «Սահմանի աշակերտի կողքին» նախագիծը նպատակ ունի նվիրաբերելու Արցախից արտագաղթած ու Հայաստանի Հանրապետության մարզերում, առաջնահերթությամբ Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզերի բնակավայրերում հաստատված ընտանիքների դպրոց հաճախող մինչև 800 երեխաների դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ փաթեթներ։
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.10.2023)
Դիտումներ: 214 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar