Օրերս Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» դասարանի աշակերտները դասղեկ Ալլա Առստամյանի, «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանի և ուսուցչի օգնական Նարինե Բաղդագյուլյանի ուղեկցությամբ եղան Գորիսի հարակից անտառում: Հերմինե Ալավերդյանը կազմակերպել էր վիկտորինա, որի ընթացքում հնչած հարցերին 7-րդ «Ա» դասարանի աշակերտները կարողացան պատասխանել իրենց տրամաբանության և գիտելիքների շնորհիվ: Կազմակերպվեց նաև խաղ-մրցույթ` «Ինչպես գտնել հորիզոնի կողմերը, եթե մոլորվել ես անտառում» թեմայով։ Աշակերտների հետ անցկացվեց զրույց անտառների դերի և նշանակության մասին: Էքսկուրսիայի և զբոսանքի ժամանակ անցկացվող զրույցները, բացի իմացական գիտելիքներից, երեխաների մետ ձևավորեցին որոշակի վերաբերմունք բույսերի և կենդանիների նկատմամբ:
| |
| |
Դիտումներ: 279 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |