Գորիսում տեղի ունեցավ հանդիպում ՏՏ ոլորտում ճանաչված ու փորձառու մասնագետների հետ

Նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ Գորիսում տեղի ունեցավ հանդիպում ՏՏ ոլորտում ճանաչված ու փորձառու մասնագետների հետ, որին մասնակցեցին Գորիսի ՏՏ ոլորտի և քաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:

Արմեն Խաչատրյանի հրավերով Գորիս էին այցելել «Covenant Venture Capital»-ի գործադիր տնօրեն, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Արմեն Խերլոփյանը, «Amazon Alexa»-ի մեքենայական ուսուցման ինժեներ Նարեկ Թովմասյանը, «Orion Worldwide Innovatons»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:

Բանախոսները ներկայացրին ՏՏ ոլորտում իրենց հաջողությունները, կիսվեցին ոլորտի տեխնոլոգիական առաջընթացի մասին տեղեկություններով։

Հանդիպմանը մասնակցում էին Գորիսի «Ինստիգեյթ» խմբի ընկերությունից «Zealous» ընկերության և «Ինստիգեյթ» խորհրդատվական ընկերության աշխատակիցները, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը, ավագ դասարանների աշակերտներ, Գորիսում գործող այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Ճանաչված ՏՏ ընկերությունների փորձառու մասնագետների մասնակցությամբ նման հանդիպումը Գորիսում աննախադեպ երևույթ էր, ինչում անգնահատելի է Արմեն Խաչատրյանի ներդրումը:

  

    

  

    

  

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (08.11.2023)
Դիտումներ: 302 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar