ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության հանրապետական եզրափակիչ փուլում Սյունիքի հավաքական թիմը

Նոյեմբերի 7-9-ը Վանաձոր քաղաքում կայացավ  ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մրցումների եզրափակիչ՝ հանրապետական փուլը, որին մասնակցում էին ՀՀ 10 մարզերի և Երևանի դպրոցների 4-6-րդ դասարանների աշակերտները:

Մրցումների ծրագրում ընդգրկված էին հետևյալ մրցաձևերը՝

  • վազք 60մ բարձր մեկնարկից
  • վազք 500մ
  • թենիսի գնդակի նետում
  • հեռացատկ թափավազքից
  • ձգումներ կախ դրությունից՝ տղաներ
  • ձեռքերի ծալում և ուղղում պառկած հենված դրությունից՝ մարզանստարանին (աղջիկներ)։

    

Սյունիքի մարզը ներկայացնում էին մարզային փուլում հաղթող ճանաչված Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները և Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները, մարզիչ՝ Աննա Աբգարյան։ 

Սյունիքի մարզը թիմային հաշվարկով գրավեց 2-րդ  պատվավոր տեղը՝ արժանանալով գավաթի,  մեդալների, պատվոգրերի, նվերների: 

Դպրոցներին տրամադրվեցին գնդակներ։

ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության նպատակներն են՝ մատաղ սերնդի շրջանում խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը՝ ի նպաստ նրա համակողմանի, ներդար դաստիարակության, դպրոցականների կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության։

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.11.2023)
Դիտումներ: 376 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar