Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 դպրոցի աշակերտական խորհուրդի նախաձեռնությամբ, աշակերտների մասնակցությամբ պատրաստվեցին երեխայի իրավունքների վերաբերյալ պաստառներ, որոնք նպատակ ունեն բարձրացնելու աշակերտների երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը: Աշակերտների կողմից պատրաստված պաստառներում անդրադարձ է կատարվում երեխայի իրավունքների մասին կոնվենցիային, դպրոցի կանոնադրության մեջ և ներքին կարգապահական կանոններում սահմանված դրույթներին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների, փախստական և ապաստան հայցող երեխաների, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը: Պաստառներում անդրադարձ է կատարվում նաև դպրոցի կանոնադրության 6-րդ կետի 111, 112 և 113 ենթակետերին, որոնցում խոսվում է սովորողների իրավունքների և պարտականությունների մասին:
| |
| |
Դիտումներ: 405 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |