ԳՊՔ «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության ուսանողներն իրենց գործնական պարապմունքներն անց են կացնում
Գորիսի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն իրենց գործնական պարապմունքներն անց են կացնում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում:
Ուսանողների հետ աշխատում է դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, որը մասնագիտությամբ ինֆորմատիկ է: Ուսանողները դպրոցում ուսումնասիրում են «Web» տեխնոլոգիաներ, մասնավորապես, ծրագրի շրջանակում աշխատում են «HTML», «CSS» լեզուներով: Գործնական պարապմունքների նպատակն է ուսանողների մոտ ձևավորել «Web» տեխնոլոգիաների և միջոցների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ, որոնք հնարավորություն կտան ուսանողներին ստեղծել կայքեր օգտագործելով «HTML» նշագծման լեզու և «CSS» ոճերի աստիճանական աղյուսակները:
| |
| |
Դիտումներ: 344 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |