Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 դպրոց էին այցելել ՀՀ զինված ուժերի N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչները

Նոյեմբերի 21-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 դպրոց էին այցելել ՀՀ զինված ուժերի N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչները:

ՊՆ ներկայացուցիչները «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասաժամի ընթացքում աշակերտների հետ խոսեցին հայրենիքի պաշտպանության, հայրենիքի հանդեպ սիրո ցուցաբերման, նրա պաշտպանությանը բարոյապես և ֆիզիկապես պատրաստ քաղաքացու ձևավորման մասին:

Զինվորականներն աշակերտներին ներկայացրին ՀՀ ՊՆ-ում ներկայումս կիրառվող որոշ զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր: Աշակերտները հնարավորություն ունեցան քանդել-հավաքել զենքը, իսկ հանդիպման ավարտին՝ գործարկեցին անօդաչու թռչող սարք:

Այցի նպատակն էր՝ խթանել ռազմահայրենասիրական դաստիարակությունը, նպաստել գործունյա, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացու ձևավորմանը, հայոց բանակում պատանիների ծառայության նախապատրաստմանն ու պարտքի զգացումի ձևավորմանը, զինվորականի մասնագիտության հանդեպ գրավչության մեծացմանը, ազգային արժեքների գիտակցմանը, հայրենիքի հանդեպ նվիրվածության գիտակցմանը, կարգապահության ամրապնդմանը, հայրենիքը թշնամուց պաշտպանելու գիտակցմանը:

    

    

    

    

    

    

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.11.2023)
Դիտումներ: 324 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar