Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 դպրոցի 2-րդ «Ա» դասարանի աշակերտները ճանաչողական այց կատարեցին Հին Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Նոյեմբերի 18-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 դպրոցի 2-րդ «Ա» դասարանի աշակերտները` դասվար Նունե Գալստյանի, ծնողների ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին Հին Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որտեղ տերունական աղոթք հնչեցրին առ Աստված:

Աշակերտները պատմեցին Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մասին իրենց իմացածը, իսկ աշնանային արևոտ, պայծառ, գունագեղ օրն իսկական պարգև էր բոլորի համար: Գեղեցիկ օրվա տպավորություններն էլ իրենց տեղը գտան աշակերտների նկարներում։

Օրը ստացված էր, աշակերտներն էլ ակտիվ էին և բավականին հետաքրքրված:

Այցի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել մեր հոգևոր-մշակութային ժառանգությանը, քրիստոնեական կոթողներին, հին բնակավայրերին։

  


 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.11.2023)
Դիտումներ: 218 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar