Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Գ» դասարանի աշակերտ Արտակ Աղաբեկյանը միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել
Նոյեմբերի 20-23-ը Երևան քաղաքում տեղի է ունեցել Գնել Մեջլումյանի անվան ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշար, որին մասնակցել են Ռուսաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուժեղագույն մարզիկները: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Գ» դասարանի աշակերտ, Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սան Արտակ Աղաբեկյանը, 44 կգ քաշային կարգում ցուցաբերելով կամային բարձր որակներ, իր քաշային կարգում հաղթելով նախորդ տարվա Եվրոպայի առաջնության 3 մրցանակակիրներին, այդ թվում՝ Վրաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի արծաթե մեդալակիր Դավիթ Մձեաշվիլուն, դարձել է մրցաշարի հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ: | |
| |
Դիտումներ: 337 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |