Պայքար բուլինգի դեմ. Փոփոխությունների թատրոնը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում բեմադրեց «Երեք + 1 խոզուկները» ներկայացումը

Նոյեմբերի 27-ին՝ «CLASS» ծրագրի շրջանակում, Փոփոխությունների թատրոնը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում բեմադրեց «Երեք + 1 խոզուկները» խորագիրը կրող բուլինգի մասին ներկայացումը:

Թատրոնն այլընտրանքային այնպիսի եղանակ է, որը հնարավորություն է տալիս տարբեր սցենարներ խաղարկելու միջոցով ավելի խորությամբ տեսնել երևույթը և դրա հետևանքները։ Ներկայացմանը մասնակցել են դպրոցի 6-7-րդ դասարանների շուրջ 140 երեխա և ուսուցիչներ։

  

Երեխաներն ակտիվություն են ցուցաբերել և իրենց կարծիքներն ու տեսակետները հայտնելով բուլինգի, անտեսման և բռնության այլ դրսևորումների մասին։

Երեխաների հետ հանդիպմանը ներկայացվել է նաև համայնքի սոցիալական աշխատողի դերը՝ որպես բուլինգի, բռնության երևույթների ժամանակ կարևոր դերակատար: Հանդիպմանը ներկա է եղել նաև Գորիսի համայնքապետարանի սոցիալական աշխատող Մարիաննա Աբգարյանը:

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և «ԱՌՆԱՊ» հիմնադրամի կողմից։

  

    

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (29.11.2023)
Դիտումներ: 317 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar