Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Ա», «Բ», «Գ» դասարանների աշակերտները «Սասունցի Դավիթ» թեմայի ամփոփումն անցկացրին տեսադիտումով

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Ա», «Բ», «Գ» դասարանների աշակերտները «Սասունցի Դավիթ» թեմայի ամփոփումն անցկացրին տեսադիտումով։ Ուսուցչուհիները նախ իրականացրին հայտորոշիչ գնահատում, որից հետո դիտեցին մուլտֆիլմը:

Աշակերտները ծանոթացան հայ ժողովրդի անցյալի մաքառումների հետ, որտեղ վիպական լեզվով ու պատկերներով արտացոլված են ժողովրդի ազգային ինքնությունը, ինքնագիտակցության և անկախության համար մղած պայքարը, նրա ազատաբաղձ խոհերն ու ձգտումները։

    

Մուլտֆիլմի ավարտին աշակերտները տպավորված էին գլխավոր հերոսի վճռականությամբ, կամքի ուժով, համարձակությամբ, քաջությամբ։

Ավարտելով տեսադիտումը դասվարներ Նունե Գալստյանը, Անուշ Աղաբեկյանն ու Կարինե Մալխասյանը հարցերի միջոցով անդրադարձ կատարեցին «Սասունցի Դավիթ» թեմային՝ կիրառելով ձևավորող գնահատում, որի ընթացքում աշակերտները ինքնագնահատման միջոցով կարողացան բնութագրել իրենց գիտելիքները:

Մուլտֆիլմը հնարավորություն տվեց ճանաչելու մեր դյուցազուններից մեկին՝ Սասունցի Դավթին։ Տեսադիտումն ինտերակտիվ էր. ժամանակ առ ժամանակ հարցեր էր ուղղվում աշակերտներին՝ ստուգելու նրանց ուշադրությունը։

Վերջում աշակերտները բերանացի արտասանեցին մի հատված էպոսից։

    

    
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (29.11.2023)
Դիտումներ: 329 | Վարկանիշ: 1.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar