Սյունիքի մարզը ֆուտբոլի դպրոցական գավաթի մրցաշարում ներկայացրել են Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի սաները. դպրոցի Մ12 թիմը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Նոյեմբերի 30-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2023թ. «Ֆուտբոլի դպրոցական գավաթ» մրցաշարի եզրափակիչը, որին մասնակցել են Հայաստանի Մ10, Մ12 և Մ14 թիմերը։

Սյունիքի մարզը ներկայացրել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները։ 

  

Եզրափակիչ խաղում դպրոցի աշակերտները մրցել են Արմավիրի մարզը ներկայացնող թիմի հետ։ Երկու թիմերն էլ շատ թեժ պայքար են մղել հաղթանակի համար։ Արդյունքում խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 4-4, սակայն 11 մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ է գտնվել հակառակորդ թիմը: Արդյունքում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի Մ12 թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Մրցաշարի լավագույն դարպասապահի կոչմանն է արժանացել դպրոցի 6-րդ «Գ» դասարանի աշակերտ Գոռ Միրզոյանը։ Նա իր փայլուն խաղով հիացրել է ներկաներին։ 

Խաղին ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Թիմին ոգևորում և քաջալերում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը, ՀՖՖ-ի Սյունիքի մարզի ներկայացուցիչ Վրեժ Դավթյանը։

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.12.2023)
Դիտումներ: 332 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar