Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվա առթիվ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Բաբայանի նախաձեռնությամբ 9-րդ «Ա», «Բ», «Գ» դասարանների աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր բաց դաս:
Աշակերտները ներկայացրին ՁԻԱՀ-ի ծագման պատճառները, ընթացքը և գոյություն ունեցող վարկածները, անդրադարձան ՄԻԱՎ վարակի ընթացքին՝ ընդհուպ մինչև ՁԻԱՀ-ի փուլը, փոխանցման հիմնական ուղիներին ու ռիսկային խմբերին: Աշակերտները ներկայացրին նաև կանխարգելման ռազմավարությունը՝ դրանց վերաբերյալ տեղեկատվության և ՄԻԱՎ-ի վարակի նվազեցման ուղղությունները և վարակի փոխանցման վտանգից խուսափելու պայմանները, թե ինչ է իրենից ներկայացնում մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ), ընդգծելով, որ 20-րդ դարի վերջին ի հայտ եկած ՄԻԱՎ վարակը դարձել է նոր հազարամյակի հիմնական մարտահրավերներից մեկը: Ներկայացվեց նաև վիճակագրության, այն մասին, որ այսօր ՁԻԱՀ-ը մտնում է մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդությունների հնգյակի մեջ: Բաց դասի ընթացքում ներկայացվեցին նաև կանխարգելող այն միջոցառումները, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում՝ այդ շարքում կարևորելով բնակչության տեղեկացված լինելու հանգամանքը:
| |
| |
Դիտումներ: 389 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |