Այսօր լրացավ Սպիտակի աղետալի երկրաշարժի 35-րդ տարելիցը: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակազմի ներկայացուցիչներն ու աշակերտները, ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի այցելեցին Գորիսի՝ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան և հարգանքի տուրք մատուցեցին: 1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ: Երկրաշարժի հետևանքով հիմնովին ավերվեց Սպիտակ քաղաքը: Սպիտակի և մոտակա գյուղերի հետ մեկտեղ բնության տարերքը ավերեց 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրեց Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական եւ արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը: 2019թ․ սկսած՝ Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:
| |
| |
Դիտումներ: 377 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |