«ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագրի 2023 թվականի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում

«ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագրի 2023 թվականի վերջին՝ 50-րդ հանդիպումը տեղի ունեցավ Սյունիքի մարզում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։

Ճանաչված և սիրված դերասանին՝ Դավիթ Հակոբյանին տեսնելու և նրա հետ զրուցելու, նրա մասնագիտության և անցած ուղու մասին լսելու էին եկել Գորիսից և հարակից համայնքներից շուրջ 200 աշակերտներ, այդ թվում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 80-ից ավելի աշակերտներ:

  

    

  

    

  

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.12.2023)
Դիտումներ: 319 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar