«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» հասարակական կազմակերպությունը՝ Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) աջակցությամբ իրականացվող «Ուժեղացնելով արեւելյան հարեւանության տոկունությունը» նախագծի շրջանակներում 2023թ. դեկտեմբերի 9-10 Երեւանի «Անի Պլազա» հյուրանոցում իրականացվեց երկօրյա վերապատրաստման դասընթաց-աշխատաժողով հանրակրթական դպրոցների «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար՝ ուղղված կոնֆլիկտների լուծման, բանակցությունների, խաղաղաշինական կրթության ոլորտում ուսուցիչների առաջնորդության հմտությունների եւ գիտելիքների ձեռքբերմանը։ Աշխատաժողովին մասնակցելու համար ընտրվել են Սյունիքի մարզի 20 ուսուցիչ։ Դասընթացին մասնակցել է նաեւ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Պատմություն» եւ «Հասարակագիտության» առարկաների ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը։
| |
| |
Դիտումներ: 422 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |