«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 18-ին «Բարի սիրտ» հիմնադրամը իրականացրել է կլոր սեղան-քննարկում՝ ուղղված Գորիս համայնքում սպորտային միջավայրի զարգացմանը և սպորտի մասսայականացմանը։ Քննարկմանը հրավիրված էին մարզիկներ, մարզիչներ, սպորտային հաստատությունների ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցների ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներ և ակտիվ երիտասարդներ։ Հրավիրվածների թվում էր նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցչուհի Աննա Աբգարյանը:
Մասնակիցների կողմից ակտիվ քննարկումներ էին իրականացվում ոլորտի բացերի, բոլոր հնարավոր և արդյունավետ միջոցների մասին, որոնք անհրաժեշտ են 18-35 տարեկան անձանց սպորտային միջոցառումներում ներգրավելու համար, ինչպես նաև արատավոր սովորությունների դեմ պայքարի գործող արդյունավետ և ոչ արդյունավետ մեթոդների, և այդ արատավոր սովորությունների դեմ պայքարի նոր մեխանիզմների կիրառման մասին։ Միջոցառման մասնակիցները ակտիվորեն արտահայտում էին իրենց տեսակետները, իրենց աշխատանքային փորձից կիսվում էին և վեր հանում մի շարք խնդիրներ, որոնց լուծման տարբերակները ևս քննարկվում և արձանագրվում էին։ Արդյունքում ամբողջացնելով նպատակները և խնդիրները սպորտային, առողջ միջավայր ստեղծելու համար, մենք ձեռնամուխ ենք լինելու կազմելու գործողությունների պլան, որը հետագայում կօգտագործվի սույն ծրագրի շրջանակներում՝ մեր առջև դրված նպատակների իրագործման համար։
| |
| |
Դիտումներ: 346 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |