Նոյեմբերի 29-ից Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են տնօրենության կողմից գրավորները: 2-9-րդ դասարանների աշակերտների գիտելիքները ստուգվում են «Մայրենի» («Հայոց լեզու») և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ») առարկաներից: Արդեն ավարտվել են «Մայրենի» («Հայոց լեզու») առարկայից տնօրենության կողմից գրավորները: Այս շաբաթ 2-9-րդ դասարանների աշակերտների գիտելիքները ստուգվում են «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ») առարկայից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 22-ից Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են դպրոցական առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլերը: Գիտելիքների չափման մրցաշարին այս տարի մասնակցում են դպրոցի 100-ից ավելի աշակերտներ: Օլիմպիադաներն անց են կացվում «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Քիմիա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Ֆիզիկա», «ՆԶՊ», «Ֆրանսերեն» և «Ռուսաց լեզու»: Ընթացիկ շաբաթվա ընթացքում կավարտվեն նաև դպրոցական առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլերը:
| |
| |
Դիտումներ: 547 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |