Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներն ավարտեցին «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից կազմակերպած ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացները

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներն ավարտեցին «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կողմից կազմակերպած ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացները՝ ստանալով հավաստագրեր։ 

Մեր աշակերտները գրանցել են բարձր արդյունքներ, որոնք հետագայում կօգնեն նրանց ուսման մեջ։ Վերջին դաս-միջոցառմանը, որը նվիրված էր Նոր տարվան, նրանք հանդես են եկել ասմունքով, և ամփոփել են իրենց ստացած գիտելիքները։ 

Դասընթացներն իրականացվում են դպրոցում «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Գյուրջյանի կողմից: Դրանք շարունակական են, և ակնկալվում է, որ դպրոցի աշակերտները կշարունակեն մասնակցել դասընթացին ու կկատարելագործեն իրենց գիտելիքները։

  

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.12.2023)
Դիտումներ: 300 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar