Հունվարի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները աշակերտների շրջանում ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների իրազեկվածության բարձրացման նպատակով զրույց-հանդիպումներ անցկացրին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտների հետ: Դպրոց էին այցելել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի տեսուչ, ոստիկանության մայոր Լիլիթ Դավթյանը, Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Արամ Հովսեփյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի ավագ պարեկ, ավագ լեյտենանտ Տիգրան Գասպարյանը, կրտսեր պարեկ, ոստիկանության սերժանտ Կորյուն Մակիյանն ու ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ Գորիսի ՀՓՋ փրկարար ծառայության ավագ սերժանտ Գարիկ Գրիգորյանը:
Զրույց-հանդիպման ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները նշեցին, որ ավտոմեքենաների քանակի ավելացմանը և ճանապարհների երթևեկության լարվածության բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների (վարորդներ, հետիոտներ, ուղևորներ և այլն) կողմից ճանապարհային երթևեկության կանոններին խստագույնս հետևելու պահանջը: Միաժամանակ, մեծացել է փողոցներում և ճանապարհներին երեխաների, մասնավորապես` դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչը ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության կամ դրանց կարևորությունը չգիտակցելու հետևանք է: ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչներն աշակերտների հետ խոսեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման կարևորության, հետիոտների կողմից պատշաճ վարքի դրսևորման, անչափահասների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում համապատասխան տույժերի և տուգանքների մասին: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ համագործակցության համար:
| |
| |
Դիտումներ: 442 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |