| 
 Ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը մշակել է ուսուցչի տարակարգ ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելու ձևաչափ։ Անհրաժեշտ է, որպեսզի ուսուցիչները ՀՀ ԿԳՄՍ նախարարություն փաթեթները ներկայացնելիս առաջնորդվեն ներքոնշյալ ձևաչափով. 
 Ուսուցիչը տարակարգի շնորհման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով։Ուսուցիչը դիմումը լրացնելիս նշում է դպրոցի տվյալները, ինչ առարկա է դասավանդում և որ տարակարգի համար է դիմում: Դիմումի վերջում գրում է «Կից ներկայացնում եմ ուղարկվող փաստաթղթերի և նյութերի ցանկը» նախադասությունը և դրանից հետո թվարկում ներկայացվող փաստաթղթերի անվանումները:Ուսուցիչը դիմումում նշում է իր անձնական տվյալները՝ հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:Տեքստային նյութերը ներկայացվում են .doc կամ .docx կամ .pdf ձևաչափով։Նկարները ներկայացվում են jpeg կամ png ձևաչափով։Տեսագրությունները ներկայացվում են MP4 ձևաչափով։Ուսուցիչը ներկայացվող բոլոր փաստաթղթերը հավաքում է էլեկտրոնային թղթապանակներում։ Յուրաքանչյուր թղթապանակ կրում է կարգի տվյալ կետի անվանումը։ Այդ թղթապանակում տեղադրվում են այդ կետով պահանջվող համապատասխան նյութերը: Այլ անվանումներով թղթապանակները չեն դիտարկվելու։Դիմումի ամսաթվից հետո ուղարկված կամ տեղադրված փաստաթղթերը և թղթապանակները չեն ընդունվելու։Դպրոցի տնօրենը ստուգում է ուսուցչի կազմած նյութերի փաթեթը, համոզվում է, որ այն կազմված է պատշաճ ձևով և նրա երաշխավորությամբ փաթեթը ուսուցչի կողմից ներկայացվում է ԿԳՄՍՆ։ Տնօրենի այս պարտականությունը նկարագրված է ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության 48-րդ կետի 15-րդ ենթակետում: Ներկայացված ձևաչափին չհամապատասխանող փաթեթները չեն դիտարկվելու և վերադարձվելու են։ 
 Աղբյուրը: http://escs.am
 |