Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժանան Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաստատվել է 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների ժամանակացույցը։ Այս տարի քննությունները կիրականացվեն հունվարին՝ հնարավորություն ընձեռելով նախապատրաստվել արձակուրդային շրջանում։ Դպրոցներն էլ հնարավորություն կունենան ավելի հանգիստ ռեժիմում իրականացնել կիսամյակների ամփոփման աշխատանքները»։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նոյեմբերի 30-ի հրամանում նշվում է, որ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հունվարի 10-15-ը։ Ինչպես նաև նշվում է, որմիասնական քննություններին մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություն (ներ) կարող է հանձնել այն առարկա(ներ)ից որ(ոնք)ը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով։ Մանրամասները՝ այստեղ: | |
| |
Դիտումներ: 752 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |