Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի և Գորիսի «GO» լեզուների և հմտությունների կենտրոնի համագործակցության շրջանակում, փետրվարի 7-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց էին այցելել «GO» կենտրոնի ներկայացուցիչներ Գայանե Օհանյանն ու Աստղիկ Առուստամյանը, ովքեր դպրոցի 5-8-րդ դասարանների աշակերտներին ներկայացրին «GO» լեզուների և հմտությունների կենտրոնի գործունեությունը: «GO» լեզուների և հմտությունների ուսուցման կենտրոնը տրամադրում է անգլերեն լեզվի որակապես տարբեր ուսուցում: Դասընթացները հիմնված են անգլերենի ուսուցման նորագույն մեթոդների վրա, մանկավարժական ճիշտ մեթոդների կիրառմամբ: Դասերը ուսանողակենտրոն են, հարմարեցված՝ յուրաքանչյուրի պահանջներին: Շեշտադրելով լեզվական չորս կարողությունների՝ գրելու, կարդալու, լսելու և խոսելու, խորացումը, ուսուցման նպատակը անգլերենի իրական կիրառումն է պրակտիկայում: Դասընթացները հարմարեցված են յուրաքանչյուր ուսանողի անհատական կարողություններին և կարիքներին: Ամառվա ամիսներին «GO» կենտրոնն առաջարկում է ճամբարներ` ուսումնադաստիարակչական տարբեր ծրագրերով, որոնք երեխաների մեջ սերմանում են բազմապիսի ճկուն հմտություններ: Բացի համայնքում անգլերեն լեզվի ուսուցման յուրահատուկ մշակույթ տարածելուց, կենտրոնն իրականացնում է դպրոցականների շրջանում ակտիվության մեծացմանն ուղղված տարբեր արտադասարանական միջոցառումներ, որոնց կարող են միանալ համայնքի բոլոր դպրոցականները` անվճար: «GO» լեզուների և հմտությունների կենտրոնի ֆեյսբուքյան էջը՝ այստեղ:
| |
| |
Դիտումներ: 424 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |