Փետրվարի 15-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպվել էր դասընթաց «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» Ν1325 բանաձև» և «Հումանիտար գործողություններում հաշմանդամություն ունեցող անձանց ներառում» թեմայով, որը վարել է դպրոցի հոգեբան Հեղինե Արզումանյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» Ν1325 բանաձևի ընդունման նախապատմությանը, նպատակին, այն է՝ անդրադառնալ կանանց վրա զինված հակամարտությունների ազդեցությանը և խթանել նրանց մասնակցությունը խաղաղության և անվտանգության գործընթացներին: Հարց ու պատասխանի միջոցով երեխաներն արտահայտել են իրենց կարծիքը անհրաժեշտ բոլոր գործընթացներում կանանց, աղջիկների դերի վերաբերյալ և կարևորել այն միտքը, որ «Խաղաղությունը կայուն է միայն այն դեպքում, եթե կանայք լիովին ընդգրկված են անհրաժեշտ բոլոր գործընթացներում և որ խաղաղությունն անքակտելիորեն կապված է կանանց և տղամարդկանց հավասարության հետ»: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (CRPD) նախաբանն ընդգծում է, որ «խաղաղության և անվտանգության պայմանները անփոխարինելի են հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք պաշտպանության համար, մասնավորապես զինված հակամարտությունների և օտարերկրյա օկուպացիայի ժամանակ»։ Կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին կոնվենցիայում (CEDAW) այնուհետև նշվում է, որ պետությունները համոզված են, որ երկրի ամբողջական զարգացումը, աշխարհի բարեկեցությունը և խաղաղության գործը պահանջում են կանանց առավելագույն հավասար մասնակցություն բոլոր ոլորտներում: Դասընթացի ընթացքում աշակերտները ծանոթացան հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու ընթացքում օգտագործվող բառերին, սովորեցին հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփման կանոններ, որոնք ցուցադրվեցին ակնառու կերպով: Դասընթացն իրականացվել է «Ներառում Հայաստան» ՀԿ-ի ««Կանայք խաղություն և անվտանգություն» օրակարգի ջատագովներ» ծրագրի շրջանակում:
| |
| |
Դիտումներ: 342 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |