Երկու օր շարունակ «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ում հավաքվել էին տարբեր կառույցներից մասնագետներ, ովքեր հետաքրքված էին բարձրացնել հանրային հաղորդակցության վերաբերյալ գիտելիքներ։ Մասնակիցների թվում էր նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ինֆորմատիկա/ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը: Փետրվարի 20-21-ին «Հանրային հաղորդակցության եռափուլ դասընթաց»-ի մասնակիցները տեսական գիտելիքների և գործնական աշխատանքների միջոցով ուսումնասիրեցին հանրության հետ հաղորդակցվելու հիմնական եղանակներին։ Դասընթացավարը մեդիա փորձագետ Սուրեն Դեհերյանն է։ Նա մասնակիցներին ներկայացրեց ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ արագ արձագանքելու հնարքներ, լրատվության ամենօրյա մոնիթորինգի անցկացման և ճգնաժամային իրավիճակներում տեղեկատվության կառավարման մեթոդներ։ Մասնակիցները ծանոթացան նաև «Canva», «Tilda» և վիզուալ նյութեր պատրաստելու համար նախատեսված այլ առցանց գործիքների հետ։ Եռափուլ դասընթացը նախատեսված է Գորիս խոշորացված համայնքի պետական և տեղական ինքնակառավարման կառույցների, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների հանրային կապերի մասնագետների համար՝ բարձրացնելու մասնակիցների մասնագիտական կարողությունները համայնքի բնակչության հետ հաղորդակցման գործում։ Դասընթացը հիմնված էր հիմնականում գործնական աշխատանքների և ինտերակտիվ քննարկումների վրա։ Բոլոր մասնակիցները ցուցաբերեցին ակտիվություն և մեծ հետաքրքրություն։
Աղբյուրը: https://mediapoint.am/ | |
| |
Դիտումներ: 291 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |