Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ վերապատրաստված ուսուցիչների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը

Դեկտեմբերի 8-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

«Ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման 110-ժամյա դասընթացներ» ծրագիրն իրականացվել է մինչև նոյեմբերի 30-ը, որին մասնակցել են Գորիսի տարածաշրջանի դպրոցների շուրջ 12 տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչներ:

  

Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացին մասնակցել են նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Քիմիա», «Մաթեմատիկա», «Պատմություն», «Կերպարվեստ» առարկաների ուսուցիչները, ինչպես նաև դասվարները:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 6-ին, Գորիսի պետական համալսարանում տեղի է ունեցել ատեստավորված ուսուցիչների ավարտական հետազոտական աշխատանքների պաշտպանությունը, որի ընթացքում իրենց աշխատանքներն են պաշտպանել դպրոցի ուսուցիչներ Սոնա Հարությունյանը, Մերի Դանիելյանը, Արուս Դոլունցը, Ռիտա Շալունցը:

  

  

  

  

  

  


 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (08.12.2021)
Դիտումներ: 633 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar