«Արվեստը՝ քո աչքերով» խմբակ. Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները սովորում են նկարել

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի և ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանի կողմից պարբերաբար իրականացվում են դիտարկումներ, դասալսումներ դպրոցում գործող արտադասարանական խմբակների դասաժամերին:

Մարտի 5-ին դիտարկում է իրականացվել «Կերպարվեստ» առարկայից իրականացվող «Արվեստը՝ քո աչքերով» խմբակի ընթացքում, որի խմբավարն է ուսուցչուհի Սոնա Միրզոյանը:

    

«Արվեստը՝ քո աչքերով» խմբակի ծրագիրը գրվել է Սոնա Միրզոյանի կողմից: Խմբակի ընթացքում աշակերտները պետք է ճանաչեն նկարչական նյութերը, դրանց օգտագործման ձևերը, կիրառման ոլորտները, իմանան նկարչության ոլորտում մեծագույն գիտական ձեռքբերումների մասին:

«Արվեստը՝ քո աչքերով» խմբակի նպատակն է զարգացնել տրամաբանական և ստեղծագործական ունակությունները, գիտելիքները կիրառելու, ինքնուրույն գեղարվեստական գործունեություն իրականացնելու կարողություններն ու փորձը, նպաստել արժեքային համակարգի ձևավորմանը և գեղարվեստական հմտությունների զարգացմանը:

Խմբակի ուսուցման ավարտին Սոնա Միրզոյանի կողմից պետք է կազմակերպվի ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն խմբակում ընդգրկված աշակերտների աշխատանքները:

  

    

    
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.03.2024)
Դիտումներ: 181 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar