Մարտի 5-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» և 8-րդ «Ա» դասարանների աշակերտների և մանկավարժների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ «Ոչ բուլինգին» թեմայով, որն իրականացրեց դպրոցի հոգեբան Հեղինե Արզումանյանը: Հոգեբանական (հուզական) և ֆիզիկական բռնության հետ, բուլինգի մասնակիցներին և նրանց դերերին ծանոթացումից հետո երեխաներն իրենք մեկնաբանեցին բուլինգ ներկայացնող տարբեր նկարներ, մտաբերեցին իրավիճակներ, կատարեցին հարցադրումներ իրենց հետաքրքրող և հուզող իրավիճակների վերաբերյալ: Առաջարկվեցին լուծման ուղիներ, խորհուրդներ՝ ուղղված պոտենցիալ զոհին:
Հանդիպման ընթացքում աշակերտները դիտեցին տեսանյութեր, բուլինգի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումից հետո իրականացվեց քննարկում: Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ կարևորվեց, որ մեկ անձի կամ խմբի կողմից մեկ այլ մարդու կամ մարդկանց հանդեպ գիտակցված երկարատև հոգեբանական և/կամ ֆիզիկական դաժան վերաբերմունքի կանխարգելման կարևոր պայմանը լռություն չպահպանելը, բարձրաձայնելը, անտարբերություն չցուցաբերելն է: Հանդիպումն ավարտվեց դպրոցի աշակերտներ Աննա Սարգսյանի, Ժակ Հովսեփյանի, Ալեքս Հայրապետյանի ու Տրդատ Աթասունցի կողմից հանդիպմանը ներկա աշակերտներին և դպրոցի 4-9-րդ դասարանների աշակերտներին բուլինգի կանխարգելմանն ուղղված տետրեր և ստիկերներ բաժանելով:
| |
| |
Դիտումներ: 354 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |