Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտները հյուրընկալվել էին Գորիսի պետական քոլեջում

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտները, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, Մասնագիտական կողմնորոշման ակումբի ղեկավար Սերգեյ Ավանեսյանի ուղեկցությամբ,  Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում այցելել են Գորիսի պետական քոլեջ` տեղում ծանոթանալու քոլեջում ներդրված մասնագիտություններին, իրականացվող կրթական գործընթացին, կատարվող աշխատանքներին։

Քոլեջի կարիերայի կենտրոնի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանն աշակերտներին ներկայացրեց քոլեջում ներդրված կրթական ծրագրերը, ընձեռած կրթական հնարավորություններն ու առավելությունները:

      

Դպրոցի աշակերտները շրջեցին քոլեջում, եղան տարեգրության սրահում, գրադարանում, լսարաններում, առարկայական կաբինետներում, լաբորատորիաններում ու ուսումնական արհեստանոցներում՝ ստանալով տեղեկատվություն քոլեջի գործունեության, ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին:

Քիմիայի լաբորատորիայում դասախոս Ալիսա Սիմոնյանը փորձ ցուցադրեց, ինչպես նաև աշակերտները հնարավորություն ունեցան կենսաբանության կաբինետում ծանոթանալու անատոմիական մոդելներին:

Այցն իրականացվել է քոլեջի կարիերայի կենտրոնի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանի և Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի համագործակցությամբ:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Գորիսի պետական քոլեջի տնօրինությանն ու աշխատակազմին՝ համագործակցության համար:

      

      

      

      

      

      

      

      

      

      

      

      

      
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.03.2024)
Դիտումներ: 360 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar