Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի սաները սեղանի թենիսի մրցույթի համայնքային փուլում գրավեցին 1-ին տեղը և իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլին
| Մարտի 5-ին Վերիշենի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Սպարտակիադա» մարզական միջոցառման սեղանի թենիսի մրցույթի համայնքային փուլը։ Մրցումներին մասնակցում էին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3, Գորիսի թիվ 5, Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցների, Հարթաշենի և Խնձորեսկի միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը: Համառ և դիտարժան խաղից հետո, ընդհանուր հաշվարկով համայնքային փուլում 1-ին տեղը զբաղեցրին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները՝ Ալեքսանդր Դավթյանը, Սուրեն Բակունցը, Լիլի Եղյանն ու Մանե Մարտիրոսյանը, որոնք իրավունք ստացած մասնակցելու մարզային փուլին։ 
 
 
 | |
|  | |
| Դիտումներ: 489 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


 
  
 
   
  
 
  