Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի և ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանի կողմից շարունակվում են իրականացվել դիտարկումներ, դասալսումներ դպրոցում գործող արտադասարանական խմբակների դասաժամերին: Մարտի 6-ին հերթական դիտարկումն է իրականացվել «Ինֆորմատիկա/ԹԳՀԳ» առարկայից իրականացվող «Տեղեկատվության անվտանգություն և մեդիագրագիտություն» խմբակի ընթացքում, որի խմբավարն է ուսուցչուհի Օլյա Ղուլյանը:
Դիտարկման ընթացքում պարզ է դարձել, որ աշակերտները մեծ ոգևորությամբ են մասնակցում խմբակի դասերին: «Տեղեկատվության անվտանգություն և մեդիագրագիտություն» խմբակի ծրագիրը գրվել է Օլյա Ղուլյանի կողմից: Խմբակի ուսուցման արդյունքում աշակերտները պետք է տիրապետեն թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանեն օնլայն հաղորդակցության էթիկան, տեղյակ լինեն անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառեն դրանք, մեկնաբանեն յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը: Խմբակի ուսուցումն ապահովում է նոր հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող Հ12, Հ13, Հ14, Հ30, Հ46 վերջնարդյունքները:
| |
| |
Դիտումներ: 298 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |