Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մանկավարժական խորհրդի նիստ, որն ավարտվեց կանանց համար նախատեսված անակնկալով

Մարտի 7-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մանկավարժական խորհրդի նիստ, որի օրակարգում 2 հարց էր՝ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ՀՊՉ ներդրման գործընթացի ընթացիկ վերահսկողություն և բնագիտական առարկաների՝ Ֆիզիկայի, Քիմիայի, Աշխարհագրության, Կենսաբանության, Բնության և Բնագիտության դրվածքի ուսումնասիրություն:

Առաջին հարցի զեկուցողներ փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, մեթոդմիավորումների նախագահներ Ռիտա Շալունցը, Մերի Դանիելյանը, Մարգարիտա Պետրոսյանը, Աննա Աբգարյանն ու Անուշ Դաջունցը ներկայացրին 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ՀՊՉ ներդրման գործընթացի ընթացիկ վերահսկողության շրջանակներում ի հայտ եկած բացթողումները, ձեռքբերումները: Կարևորվեցին դիտարկումների արդյունքում նոր հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ուղղությամբ դպրոցում իրականացվող աշխատանքները, շեշտվեց, որ արձանագրված լավագույն փորձի մասին պետք է բարձրաձայնվի: 

    

Տնօրեն Դավիթ Կոստանդյանը նշեց, որ լավագույն փորձն անհրաժեշտ է հանրայնացնել և հորդորեց ուսուցիչներին մասնակցել ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնությանը:

Փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը նշեց, որ դպրոցի խնդրանքով շուտով ԿԶՆԱԿ-ի կողմից միայն բախշյանականների համար կկազմակերպվեն խորհրդակցական հանդիպումներ, որոնց արդյունքում մանկավարժները կարող են ներկայացնել իրենց հարցերը:

Երկրորդ հարցի քննարկման արդյունքում նշվեց, որ Բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նիստի ընթացքում քննարկվել և առաջարկվել է մանկավարժական խորհրդի նիստում քննարկել և որոշում կայացնել բնագիտական առարկաներից՝ Ֆիզիկայից, Քիմիայից, Աշխարհագրությունից, Կենսաբանությունից, Բնությունից և Բնագիտությունից իրականացնել դրվածքի ուսումնասիրություն: Որոշումը միաձայն ընդունվեց:

Նիստի ավարտին Դավիթ Կոստանդյանը բոլոր աշխատողներին հրավիրեց ուսումնական մաս, որտեղ բոլոր կանանց սպասվում էր դպրոցի արական սեռի աշխատակիցների կողմից կազմակերպված անակնկալը՝ ծաղիկների, քաղցրավենիքի, տորթի տեսքով: Դավիթ Կոստանդյանը բոլոր կանանց շնորհավորեց Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ:

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.03.2024)
Դիտումներ: 690 | Վարկանիշ: 3.3/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar