Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դասվար Անուշ Աղաբեկյանը Տարրական դասարանների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է «Գույները մարդու կյանքում» թեմայով հետազոտական աշխատանքը: Հետազոտական աշխատանքում խոսվում է գույների ազդեցության, բուժիչ հատկությունների, նշանակության, մարդու տրամադրության վրա տարբեր գույների ազդեցության և մի շարք այլ հարցերի մասին: Որպես հետազոտական աշխատանքի նպատակ նշվում է՝ գույների մասին ձեռք բերել ընդլայնված գիտելիքներ, հասկանալ գույների դերը մարդու կյանքում, գույների աշխարհը ճանաչելու հիմքում հարմարավետ դարձնել մարդու կյանքը: Որպես խնդրի արդիականություն ուսուցչուհին նշել է. «Ողջ տարվա ընթացքում հետևելով դասարանում իմ աշակերտների տրամադրությանը, ես նկատել եմ նրանց տրամադրության հաճախակի փոփոխությունը: Ես մտածել եմ, որ փոփոխության պատճառներից մեկը կարող է լինել տարվա եղանակների փոփոխությունը: Աշնանը մեզ կարող է համակել դեպրեսիան. կարճանում է ցերեկային օրը, եղանակը ցրտում է, գունատվում, հողմացրիվ են լինում տերևները, մռայլվում է երկինքը, անձրևում է օրը, իսկ առջևում ձմեռն է: Գարնանն ամեն ինչ հակառակն է. արևը տաքացնում է երկիրը, աշխարհը լցվում է ծաղիկներով, գարնանային անձրևից հետո երկնքում հայտնվում է ծիածանը, ամեն ինչ շողում է թարմ գույների մեջ: Որոշեցինք ուսումնասիրել, թե ինչ է գույնը և ինչպես է ազդում այն մարդու տրամադրության վրա»: Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ: | |
| |
Դիտումներ: 347 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |