«Տեքստի հետ աշխատելու մեթոդները մայրենիի դասաժամին». Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի դասվար Կարինե Մալխասյանի հետազոտական աշխատանքը

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դասվար Կարինե Մալխասյանը Տարրական դասարանների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է «Տեքստի հետ աշխատելու մեթոդները մայրենիի դասաժամին» թեմայով հետազոտական աշխատանքը:

Հետազոտական աշխատանքում նշվում է, որ ժամանակակից ուսուցիչը պետք է կարողանա կիրառել տարբեր տեխնոլոգիաներ, ուսուցման մեթոդներ, հմտորեն համատեղի  դրանք՝ ըստ սահմանված մեթոդաբանական առաջադրանքի:

Հաճախ ուսուցիչները ընթերցանության հմտությունների զարգացման ժամանակ բախվում են ցածր մոտիվացիայի խնդրին, ուստի անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:

Հետազոտական աշխատանքի նպատակն է ներկայացնել ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ տեքստի հետ աշխատելու ձևերն ու եղանակները:

Հետազոտության տեսակական նշանակությունն է ներկայացնել, որ այսօր ուսուցչի խնդիրը ավելի շատ աշակերտների գործունեության նպատակաուղղումն է,  սովորել սովորեցնելը, քան միայն գիտելիքներ հաղորդելը, քանի որ միայն ուսուցման ընթացքում հնարավոր չէ այնքան տեղեկություն փոխանցել և սովորեցնել, որքան անհրաժեշտ է նրա զարգացման համար: Ուստի, այսօր համար մեկ նպատակը, գրքից օգտվելու կարողության ձևավորումն է:

Հետազոտության գործնական նշանակությունն է ցույց տալ այն ուղիները և միջոցները, որոնք աշակերտներին ընթերցասեր  կդարձնեն:

Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ:
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.03.2024)
Դիտումներ: 381 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar