Հրապարակվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի, «Ինֆորմատիկա/ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի, Գորիսի պետական քոլեջի Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դասախոս Օլյա Ղուլյանի և Գորիսի պետական քոլեջի Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և տնտեսագիտության ամբիոնի դասախոս Զարինե Աբգարյանի կողմից համահեղինակած «Տեղեկատվության անվտանգություն» անվանումով ուսումնական ձեռնարկը: Ձեռնարկում անդրադարձ է կատարվում տեղեկատվության անվտանգությանը, մասնավորապես, համակարգչում տեղեկատվության անվտանգ մշակմանը, պահպանմանն ու փոխանցմանը, ինֆորմացիայի կոդավորմանը: «Տեղեկատվության անվտանգություն» ուսումնական ձեռնարկը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի Բնագիտամաթեմատիկական առարկաների նիստում, ինչպես նաև Գորիսի պետական քոլեջի Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և տնտեսագիտության ամբիոնի նիստում: Ձեռնարկին կարող եք ծանոթանալ այստեղ: | |
| |
Դիտումներ: 329 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |