Մարտի 5-ին լրանցավ ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Զավենի Սարգսյանի 65-ամյակը։ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակամն ու աշակերտները միշտ հիշում ու մեծարում են Վազգեն Սարգսյանին։ Նրա անմիջական և գործուն մասնակցությամբ կերտվեցին մեր փայլուն հաղթանակները, կազմավորվեց պաշտպանության բանակը, ապահովվեց մեր նորանկախ հանրապետության կայացումն ու զարգացումը։ Գորիսի Պատանի երկրապահ ակումբի սաները և Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները, շրջանավարտները, զինղեկ Արտուր Հովսեփյանի գլխավորությամբ մարտի 5-ին իրենց հարգանքի տուրքն են մատուցել Սպարապետի հուշակոթողում։ Սպարապետն իր կյանքն անմնացորդ նվիրեց հայրենիքն հզոր ու ծաղկուն, զարգացած ու բարեկեցիկ դարձնելու գաղափարի իրականացմանը։ Սերունդները պետք է շարունակեն այդ ճանապարհը, շարունակեն արժանապատվորեն, ինչպես պատգամել է Վազգենը, միշտ պատրաստ լինելով պաշտպանել հայրենիքն ու նրա ապագան։ Դա է Սպարապետի հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը, դա է հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու հզորացման ճիշտ ուղին։ | |
| |
Դիտումներ: 349 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |