Մարտի 11-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ տիկին Դոմինիկ Վեյսին, որը ներկայացրեց իրենց գաղափարները, դպրոցի հետ հնարավոր համագործակցության շրջանակները։ Տիկին Վեյսիին ուղեկցում էր Գորիսի ֆրանսիական կենտրոնի տնօրեն Կարմեն Ափունցը: Հանդիպման ընթացքում դպրոցի փոխտնօրեններ Սերգեյ Ավանեսյանն ու Արմիդա Գևորգյանը և «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը տիկին Դոմինիկ Վեյսիի հետ քննարկեցին դպրոցում «Ֆրանսերեն» առարկայի ուսուցման դրվածքի, դրա խորացված ուսուցման կազմակերպման, աշակերտների և մանկավարժների շարժունության մասին հարցեր: Տիկին Դոմինիկ Վեյսին հույս հայտնեց, որ համագործակցություններ կստեղծվեն ֆրանսիական դպրոցների հետ, կլինեն փորձի փոխանակման, վերապատրաստումների այցեր, շեշտելով, որ այդ ամենը կարելի է կազմակերպել Գորիս-Վիեն քույր քաղաքների շրջանակում նույնպես: Այցի ընթացքում տիկին Դոմինիկ Վեյսին 3-րդ «Ա» դասարանում մասնակցեց «Ֆրանսերեն» առարկայի դասին, եղավ դպրոցի ֆրանսերենի կաբինետում:
| |
| |
Դիտումներ: 293 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |