Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն ամփոփում է առարկայական օլիմպիադաների տարածքային, մարզային և հանրապետական փուլերի արդյունքները

Մարտի 13-ին Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանից 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային փուլի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը ողջույնի խոսքով հանդես եկավ, որում կարևորեց կրթության դերը երկրի զարգացման գործում, ինչպես նաև նշեց, որ անհրաժեշտ է հետևողական լինել դպրոցներում կրթության վերջին բարեփոխումների հետ կապված զարգացումներին և այդ համատեքստում հատուկ ուշադրություն դարձնել առարկայական օլիմպիադաներում աշակերտների գրանցած արդյունքներին:

Տարածքային փուլի արդյունքներով Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 10 աշակերտ արժանացել են 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների, գովասանագրերի՝ «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Հայոց եկեղեցու պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆրանսերեն» առարկաներից:

Հայոց լեզու

  • Ստեփանյան Սյունե - 9-րդ «Ա» դասարան, 3-րդ կարգի դիպլոմ
  • Մարտիրոսյան Մանե - 9-րդ «Ա» դասարան, 3-րդ կարգի դիպլոմ
  • Հովսեփյան Լիլիթ - 9-րդ «Բ» դասարան, 3-րդ կարգի դիպլոմ

Պատմություն

  • Կարապետյան Գագիկ - 9-րդ «Բ» դասարան, գովասանագիր

Հայոց եկեղեցու պատմություն

  • Պողոսյան Էլեն - 8-րդ «Ա» դասարան, 3-րդ կարգի դիպլոմ

Մաթեմատիկա

  • Ֆարամազյան Դավիթ - 6-րդ «Բ» դասարան
  • Դաջունց Մայիս - 6-րդ «Գ» դասարան

Ռուսաց լեզու

  • Ավագյան Նարե - 9-րդ «Ա» դասարան, գովասանագիր

Ֆրանսերեն

  • Կարապետյան Գագիկ - 9-րդ «Բ» դասարան, գովասանագիր
  • Հովակիմյան Մարի - 9-րդ «Ա» դասարան, գովասանագիր

Մարզային փուլի արդյունքներով Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7 աշակերտ արժանացել են 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների՝ «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Հայոց եկեղեցու պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆրանսերեն», «Պատմություն» առարկաներից:

Հայոց լեզու

  • Ստեփանյան Սյունե - 9-րդ «Ա» դասարան, 2-րդ կարգի դիպլոմ
  • Մարտիրոսյան Մանե - 9-րդ «Ա» դասարան, 2-րդ կարգի դիպլոմ

Ռուսաց լեզու

  • Ավագյան Նարե - 9-րդ «Ա» դասարան, 2-րդ կարգի դիպլոմ

Մաթեմատիկա

  • Ֆարամազյան Դավիթ - 6-րդ «Բ» դասարան, 3-րդ կարգի դիպլոմ
  • Դաջունց Մայիս - 6-րդ «Գ» դասարան, 2-րդ կարգի դիպլոմ

Ֆրանսերեն

  • Կարապետյան Գագիկ - 9-րդ «Բ» դասարան, 3-րդ կարգի դիպլոմ։

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5 աշակերտ «Մաթեմատիկա», «Ֆրանսերեն», «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու» առարկաներից մասնակցելու են հանրապետական փուլին։

Մաթեմատիկա

  • Դաջունց Մայիս - 6-րդ «Գ» դասարան (հանրապետական փուլում արժանացել է գովասանագրի)
  • Ֆարամազյան Դավիթ - 6-րդ «Բ» դասարան

Ռուսաց լեզու

  • Ավագյան Նարե - 9-րդ «Ա» դասարան 

Ֆրանսերեն

  • Կարապետյան Գագիկ - 9-րդ «Բ» դասարան (հանրապետական փուլում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը)

Հայոց լեզու

  • Ստեփանյան Սյունե - 9-րդ «Ա» դասարան

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.03.2024)
Դիտումներ: 508 | Վարկանիշ: 2.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar